Վրաստանը պետք է ՌԴ-ի հետ հաստատի բարիդրացիական հարաբերություններ. Իվանիշվիլի
International newsՎրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին կարծում է, որ իր երկիրը Ռուսաստանի հետ պետք է ունենա բարիդրացիական հարաբերություններ:
Նրա խոսքով` անհրաժեշտ է ՌԴ-ի հետ հարաբերություններ հաստատի, բայց ոչ տարածքային զիջումների հաշվին:
«Ռուսաստանը մեր հարևանն է: Մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի կարգավորենք հարաբերությունները ՌԴ-ի հետ; Մենք պետք է վերականգնենք և մեր տարածքային ամբողջականությունը, և բոլոր հարևանների հետ ունենանք բարիդրացիական հարաբերություններ:
Թող ոչ ոք չկասկածի, որ մենք պետք է գործենք այլ կերպ: «Ազգային շարժման» մոտ եղած հիստերիան, և այն` ինչ շարունակում են անել, իհարկե, ճիշտ ռազմավարություն չէ երկրի համար: Ով հոգ է տանում երկրի մասին, նա պետք է լավ գիտակցի, որ մենք պետք է բոլոր հարևանների հետ հաստատենք հարաբերություններ, բայց ոչ տարածքային զիջման հաշվին»,- ինչպես հաղորդում է apsny.ge-ն, ասել է Իվանիշվիլին: