Հալեպում հրթիռներ ընկնելու հետևանքով չորս մարդ է զոհվել
International newsՀալեպի Ազամիա թաղամասում հոկտեմբերի 27-ին հրթիռներ են ընկել, որոնց հետևանքով չորս մարդ է զոհվել, այդ թվում՝ կին և երեխա, վիրավորվել է ևս 26 մարդ:
Ինչպես հաղորդում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, նահանգի տեղեկատվական աղբյուրի փոխանցմամբ, երկու հրթիռ Սալահ ադ Դին թաղամասից ընկել են Ազամիա թաղամասի վրա: Բացի մարդկային կորուստներից նյութական մեծ վնասներ են գրանցվել:
Նախորդ շաբաթվա ընթացքում Հալեպի բնակելի Նիլ փողոցում հրթիռ ընկնելու հետևանքով երեք բնակիչ էր զոհվել: