Սուարես. Ամենաբարդը Ռամոսի դեմ խաղալն է
Sport«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը տվել է այն պաշտպանի անունը, ում դեմ Իսպանիայի առաջնությունում խաղալիս դժվարություններ է ունենում:
-Իսպանիայում շատ պաշտպանների դեմ խաղացել, բայց ամենաբարդը Սերխիո Ռամոսի դեմ խաղալն է: Նա ֆիզիկապես շատ ուժեղ է և մեծ փորձ ունի: Այնպես որ` «Ռեալի» դարպասը խփած յուրաքանչյուր գոլ ես կրկնակի եմ գնահատում,-Սուարեսի խոսքը մեջբերված է «Mundo Deportivo»-ից:
Հավելենք, որ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Լուիս Սուարեսը մասնակցել է 8 խաղի, խփել է 7 գոլ և կատարել է 2 գոլային փոխանցում, իսկ «Ռեալի» հետ «Բարսելոնան» մրցելու է նոյեմբերի 21-ին: