Իսրայելը շահագրգռված Է ԵԱՏՄ-ի հետ համաձայնագրի շուտափույթ ստորագրմամբ. նախարար
International newsԻսրայելը շահագրգռված Է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ ազատ առեւտրի գոտու վերաբերյալ համաձայնագրի շուտափույթ ստորագրմամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ռուս լրագրողներին տված հարցազրույցում հայտարարել Է հրեական պետության ռազմաքաղաքական կաբինետի անդամ, աբսորբցիայի եւ Երո ւսաղեմի գործերի նախարար, ինչպես նաեւ ռուս-իսրայելական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Զեեվ Էլկինը:
«Մենք գտնում ենք, որ դա մեծ ներուժ ունի նաեւ Իսրայելի տնտեսության համար, եւ կարող են շահեր լինել նաեւ Մաքսային միության մեջ մտնող երկրների համար,-ասել Է նախարարը:-Կարծում եմ՝ դա ձգձգելու ոչ մի պատճառ չկա»:
Էլկինի խոսքով՝ Իսրայելում «բարձր գերակայություն» Է տրված ԵԱՏՄ-ի հետ ազատ առեւտրի գոտու շուրջ բանակցություններին: «Մենք անկեղծորեն շահագրգռված ենք դա անել առավելագույն արդյունավետությամբ, մենք ռուսական կողմին առաջարկում ենք արդեն 2016 թվականի սկզբին բանակցություններ սկսել եւ 2016 թվականին անցկացնել բանակցությունների առնվազն երկու փուլ»,-ասել Է նա:
Հոկտեմբերի 16-ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշում Է ընդունել այն մասին, որ Եվրասիական տնտեսական միությունն Իսրայելի հետ բանակցություններ Է սկսում ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: