Ինդոնեզիան կարող Է արտակարգ դրություն հայտարարել անտառային հրդեհների պատճառով
International newsԻնդոնեզիան կարող Է արտակարգ դրություն հայտարարել երկրում մոլեգնող անտառային հրդեհների պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Straits Times թերթը՝ հղում անելով Ինդոնեզիայի փոխնախագահ Յուսուֆ Կալլային:
Ինչպես հայտարարել Է Կալլան, ներկայում այդ միջոցը քննարկվում Է երկրի կառավարության կողմից, վերջնական որոշումը պետք Է ընդունի Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն՝ ԱՄՆ իր այցի ավարտից հետո:
Հրատարակության տվյալներով՝ երկրում արտակարգ դրության հայտարարումը կառավարությանը թույլ կտա համազգային ռեսուրսներ գործի դնել ճգնաժամի դեմ պայքարելու համար:
Ավելի վաղ Ինդոնեզիայի օդերեւութաբանության, կլիմայագիտության եւ երկրաֆիզիկայի ազգային վարչությունը հաղորդել Է, որ անտառային հրդեհների հետեւանքներն զգացվում են արդեն աշխարհի խոշորագույն արշիպելագի տարածքի երեք քառորդում:
Ինդոնեզիան հրդեհների մարման՝ իր պատմության մեջ խոշորագույն գործողությունն Է անցկացնում. միայն ցամաքում դրանց դեմ պայքարում են 22 հազարից ավելի զինվորներ ու ոստիկաններ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: