Հայաստանի գավաթի խաղարկությունում «Բանանց»-ը հաղթեց «Ուլիս»-ին
SportՖուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության 1/4 եզրափակչում կայացավ «Ուլիս»-«Բանանց» հանդիպումը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Հանրապետական մարզադաշտում կայացած խաղի առաջին կեսում երկու թիմերն էլ հնարավորություն ունեին բացելու խաղի հաշիվը: Խաղի հաշիվը բացվեց միայն երկրորդ կեսի 69-րդ րոպեին, երբ «Բանանց»-ի կազմում 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Լաերսիոն: Վերջինս դարձավ դուբլի հեղինակ՝ աչքի ընկելով նաև 77-րդ րոպեին: Խաղավարտի վերջին րոպեին Սարգիս Բալոյանը հաշիվը եռապատկեց:
Գավաթի կխաղարկության 1/4 եզրափակչի ավելի վաղ կայացած խաղերում «Փյունիկ»-ը 1-3 հաշվով զիջել էր «Գանձասար-Կապան»-ին, իսկ «Միկա»-«Շիրակ» հանդիպումը ավաչտվել է ոչ-ոքի՝ 1-1: