Սիրիայի Իդլիբի նահանգում 60 ահաբեկիչ է ոչնչացվել
International newsԻդլիբի նահանգում սիրիական բանակի կողմից «Ջեյշ ալ Ֆաթհ» ահաբեկչական խմբավորման 60 անդամներ են սպանվել, ոչնչացվել են նրանց 12 փոխադրամիջոցները:
Ինչպես հաղորդում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, բանակի ստորաբաժանումներից մեկը հարձակում է գործել Ջաբալ ազ Զաուիա լեռնային շրջանի Մաարթա գյուղում ահ աբեկիչների հավաքատեղիների վրա` մեծ վնասներ հասցնելով նրանց:
Սպանված ահաբեկիչների մեծամասնությունն արտասահմանցիներ են, այդ թվում` երկու ղեկավարներ: Սպանվածների թվում նաև թուրք երեք ահաբեկիչներ են եղել:
Աղբյուրի տեղեկացմամբ սիրիական ուժերը Դարաայի հյուսիսում գտնվող Ազրաա քաղաքում յոթ փոքր օդանավեր են խոցել:
Թեժ մարտեր են ընթանում Համա քաղաքի հյուսիս-արևելքում: ԻՊ-ի ահաբեկիչները կրկին հարձակում են գործել ռազմական հենակետերի վրա, որոնք տեղակայված են Հալեպ տանող ճանապարհին:
Սիրիական բանակն ավելի քան չորս տարի անընդմեջ պայքար է մղում տասնյակ զինված խմբավորումների դեմ՝ փորձելով երկրում վերականգնել կայունությունն ու անվտանգությունը:
ՄԱԿ-ի տվյալներով, սիրիական հակամարտության ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 220 հազարը: