Ասադը ֆրանսիական պատվիրակության հետ քննարկել է Սիրիայի իրավիճակը
International newsՍիրիայի նախագահ Բաշար ալ Ասադն ընդունել է ֆրանսիական խորհրդարանական պատվիրակությունը` Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության նախագահ Ջան Ֆրեդերիկ Բուասոնի գլխավորությամբ:
Ինչպես հաղորդում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, հանդիպման ընթացքում քննարկվել է Սիրիայի իրավիճակը, ահ աբեկչության և ծայրահեղականության վերաբերյալ հարցեր, որոնք սպառնում են ողջ տարածաշրջանին և աշխարհի որոշ պետությունների: «Տարածաշրջանի և արևմտյան շատ երկրներ, այդ թվում Ֆրանսիան, մինչև այժմ շարունակում են աջակցել ահաբեկչությանը և քաղաքական տանիք հանդիսանում ահաբեկչական կազմակերպությունների համար Սիրիայում և տարածաշրջանում»,- նշել է Ասադը:
Մարդասիրական իրավիճակի վերաբերյալ Ասադը շեշտել է, որ սիրիացի ժողովրդի գլխավոր տառապանքը առաջին հերթին ահաբեկչությունն է և դրա հետևանքները, երկրորդը` շրջափակումը:
Պատվիրակության անդամները հաստատել են, որ անհրաժեշտ է համախմբել բոլոր երկրների ջանքերն ահաբեկչության դեմ պայքարելու համար` ավելացնելով, որ Արևմտյան երկրների քաղաքականությունն արդեն ձախողվել է նրանց դեմ պայքարում: Պատգամավորները շեշտել են, որ ջանքեր կգործադրեն այդ քաղաքականության մեջ իրավիճակի փոփոխման համար` թեթևացնելու սիրիացի ժողովրդի տառապանքները: