Հանրապետականները Փոլ Ռայանին առաջադրել են ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնի թեկնածու
International newsԱմերիկացի հարնապետական-կոնգրեսականները Փոլ Ռայանին առաջադրել են Ներկայացուցիչների պալատի խոսնակի թեկնածու, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով AP գործակալությանը:
Սպասվում Է, որ Ներկայացուցիչների պալատը, որտեղ տեղերի մեծամասնությունը պահպանում են հանրապետականները, այդ թեկնածության շուրջ կքվեարկի հոկտեմբերի 29-ին:
Ռայանը 2012 թվականին եղել Է ԱՄՆ-ի փոխնախագահի թեկնածու: Նա հայտնի Է, մասնավորապես, իր պահպանողական հայացքներով:
Ինչպես հաղորդվել Է, ներկայիս խոսակ Ջոն Բեյներն ավելի վաղ հայտարարել Է իր պաշտոնից հրաժարվելու որոշման մասին: AP-ն նշել Է, որ հանրապետական կոնգրեսականներից շատերը նրանից դժգոհ Էին, մասնավորապես, ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի անբավարար քննադատության պատճառով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: