ԵՄ-ն չորս ամսով կասեցրեց Բելառուսի դեմ սահմանված պատժամիջոցների գործողությունը
International newsԵվրամիությունը չորս ամսով կասեցնում Է Բելառուսի դեմ սահմանված պատժամիջոցների գործողությունը:
Այդ մասին հաղորդել Է ԵՄ-ի խորհրդի մամուլի ծառայությունը:
«Խորհուրդը չորս ամսով կասեցրել Է ակտիվների սառեցման եւ ուղեւորությունների արգելման գործողությունը Բելառուսի 170 քաղաքացիների եւ երեք ընկերությունների նկատմամբ: Այս որոշումն ընդունվել Է ի պատասխան օգոստոսի 22-ին բելառուս քաղբանտարկյալների ազատման եւ ԵՄ-ի ու Բելառուսի միջեւ հարաբերությունների բարելավման համատեքստում»,-ասված Է գերատեսչության հայտարարության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: