Մոլդովայի խորհրդարանն անվստահության քվե Է հայտնել կառավարությանը
International newsՄոլդովայի խորհրդարանն անվստահության քվե Է հայտնել Վալերի Ստրելեցի կառավարությանը:
Այդ մասին հաղորդել Է ՌԻԱ Նովոստին օրենսդիր ժողովի նիստերի դահլիճից:
Հոկտեմբերի 29-ին խորհրդարանի նիստում այս որոշումը պաշտպանել են 65 պատգամավորներ՝ նվազագույն անհրաժեշտ 51 ձայնի դեպքում:
Սեպտեմբերից Քիշիեւում երկու վրանային ավան Է խփվել՝ ձախ կենտրոնամետների եւ աջ կենտրոնամետների ավաններ: Հիմնական կարգախոսներն են՝ վարչապետի, նախագահի եւ մի շարք այլ պետական գործիչների պաշտոնաթողություն, վաղաժամկետ ընտրությունների անցկացում, երկրի առաջատար քաղաքական գործիչների կողմից կոռուպցիայի հնարավոր փաստերի քրեական հետաքննությունների նախաձեռնում: