Yerevan, 03.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հայաստանն ու Վրաստանը նախանշում են համագործակցության նոր հեռանկարներ

Politics

 Հայ-վրացական հարաբերությունները բազմամյա ամուր համագործակցության հիմքերի վրա են դրված, և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցի ընթացքում կքննարկվեն հայ-վրացական հարաբերությունների բազմաբնույթ համագործակցության օրակարգն ու կնախանշվեն այն առաջ մղելու նոր հեռանկարները: Կոմերը մտադիր են ավելի ուժեղացնել համագործա կցության այն հիմնական ուղղությունները, որոնք սկիզբ են առել դեռևս 1992 թվականի հուլիսի 17-ից, երբ երկու երկրների միջև հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` սա Հայաստանի նախագահի մակարդակով տասներեքերորդ այցն է Վրաստան: Նախագահական մակարդակով այցերից և հանդիպումներից բացի, դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր շատ են եղել նաև ՀՀ արտաքին գործերի նախարարների և վարչապետների այցելություններն ու հանդիպումները:

Երկու հարևան երկրների միջև ձևավորված իրավապայմանագրային դաշտը նույնպես ամուր հիմքերի վրա է: Այս տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության և Վրաստանի Հանրապետության միջև կնքվել է փոխհարաբերությունների գրեթե բոլոր ոլորտներն ընդգրկող շուրջ 80 միջազգային պայմանագրեր, համաձայնագրեր, հուշագրեր արձանագրություններ, այդ թվում` 2001 թվականին հոկտեմբերին ստորագրված հիմնարար փաստաթուղթը` «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ անվտանգության մասին» պայմանագիրը: Խոսելով հայ-վրացական հարաբերությունների մասին` հայկական կողմը մշտապես ընդգծել է այն հանգամանքը, որ ներկայիս հարաբերությունների հիմքում ընկած են հազարամյակների պատմություն ունեցող դարավոր կապերը:

2014 թվականի դեկտեմբերի 11-12-ը Վրաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ բարձրաստիճան պաշտոնական հաճախակի փոխայցերը վկայում են հայ-վրացական քաղաքական երկխոսության բարձր մակարդակի մասին և նպաստում են երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը:

Տնտեսական համագործակցության խորացման նպատակով գործում է տնտեսական միջկառավարական համագործակցության հանձնաժողով, որը գլխավորում են երկու պետությունների վարչապետները: Հայաստանի և Վրաստանի միջև գործում է նաև պետական սահմանի սահմանագծման ու սահմանազատման հանձնաժողով, իսկ 2013 թվականի աշնանը ձևավորվել է հայ-վրացական առևտրատնտեսական հարցերով համատեղ աշխատանքային խումբ, որի առաջին նիստը գումարվել է 2014 թվականի մարտի 21-ին:

2013թ. Հայաստանի և Վրաստանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է ավելի քան 150 միլիոն դոլար: Արտահանումը Հայաստանից կազմել է 86 միլիոն 108.6 հազար դոլար, իսկ ներմուծումը` 65 միլիոն 834.8 հազար դոլար: Վրաստանից Հայաստան ներմուծվում են հիմնականում գյուղմթերք, ավտոմեքենաներ, հանքային ջրեր, քիմիական արտադրանք, դեղամիջոցներ: Հայաստանից արտահանվում են լեռնարդյունահանող սարքավորումներ, բուսաբուծական եւ թռչնաբուծական ապրանքներ, գյուղմթերք, սննդի արդյունաբերության արտադրանք:

Հայ-վրացական հարաբերությունների ամրապնդման հիմքում կարևորագույն դերակատարում ունի վրացահայ համայնքը: Այժմ Վրաստանում ապրում է շուրջ 250 հազար հայ (ոչ պաշտոնական տվյալներով` 400 հազար հայ), որոնք բնակվում են հիմնականում երկրի խոշոր քաղաքներում` Սամցխե-Ջավախքում, Թբիլիսիում, Քվեմո Քարթլիում, Բաթումում (2008 թվականի ապրիլից այնտեղ գործում է ՀՀ գլխավոր հյուպատոսությունը), Քոբուլեթում, Սուրամիում, Գորիում և այլ վայրերում: Նրանք հիմնականում զբաղվում են ձեռնարկատիրական գործունեությամբ, առևտրով:

Սերժ Սարգսյանը Թբիլիսիում ներկա կգտնվի Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց Թեմի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ տաճարի վերաօծման արարողությանը, որը կարող է լուրջ ազդակ հանդիսանալ Վրաստանում առկա հայկական մշակութային հուշարձանների վերականգնման համար:

Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank App