ԻՊ-ի գաղտնի նավթային խողովակաշարն անցնում է Թուրքիայի տարածքով
International newsԱՄՆ-իԿենտրոնական հետախուզական վարչության նախկինաշխատակից եւ միջազգային հարաբերություններիգծով Սենատի հանձնաժողովի ավագ քննիչ ՋոնԿիրիակուն հայտարարել է, որ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման մարտիկները նավթի անլեգալ արտահանման մեծ մասն իրականացնում են Թուրքիայի տարածքով, ինչին օժանդակում են տեղի կոռումպացված իշխանությունները:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Sputnik գործակալությունը:
«Ակնհայտ է, որ սահմանի թուրքական կողմում ոմանք մեծ փողեր են վաստակում դրանից: Այդ երեւույթը չի կարող վերացվել, քանի որ դրանում մեծ թվով շահագրգիռ անձինք կան», -ասել է նա:
ԿՀՎ-ի նախկին աշխատակիցը նշել է, որ ամենահարուստ նավթային հանքահորերը, որոնք վերահսկում են ահաբեկիչները, գտնվում են Իրաքի հարավում, եւ մատակարարումների ամենաակներեւ երթուղին անցնում է Թուրքիայի տարածքով:
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության տվյալներով` Իրաքում եւ Սիրիայում բանկերի գրավումից ԻՊ-ն մինչեւ 1 մլրդ դոլար է ստացել եւ շարունակում է նավթի ապօրինի վաճառքից ամսական 40-50 մլն դոլար վաստակել, իսկ տարեկան` 500 մլն դոլար: