Լուկաշենկոյի պաշտոնակալման արարությունը պլանավորված Է նոյեմբերի 6-ին
International newsԲելառուսի վերընտրված նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի պաշտոնակալման հանդիսավոր արարությունը պլանավորված Է նոյեմբերի 6-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել Է հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Նիկոլայ Լոզովիկը:
«Այո, մենք նման տեղեկատվություն ստացել ենք նախագահի վարչակազմից, թեեւ դրա վերաբերյալ պաշտոնական հաղորդում դեռեւս չի եղել»,- նշել Է ԿԸՀ-ի քարտուղարը:
Ալեքսանդր Լուկաշենկոն հաղթանակ Է տարել Բելառուսի նախագահի՝ հոկտեմբերի 11-ին կայացած ընտրություններում, հավաքելով ընտրողների ձայների 83,5 տոկոսը: