Փերինչեքը շահարկում է Դինքի անունն ընտրություններում հաղթելու համար
International newsԹուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ հայատյաց Դողու Փերինչեքի գլխավորած «Վաթան» կուսակցությունը սկսել է շահարկել պոլսահայ մտավորական Հրանտ Դինքի անունը` ընտրություններում քվեներ ստանալու համար:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կուսակցությունը փողոցներում փակցնում է պաստառներ Հրանտ Դինքի լուսանկարով և մեջբերում է ժամանակին Միացյալ Նահանգների մասին նրա արած արտահայտությունը, որում ասվում է. «Սա Ամերիկան է, գալիս իր հաշիվներն է անում, իր գործին է նայում, իսկ երբ գործն ավարտվում է, քաշվում, գնում է»:
Թուրքիայի արտահերթ խորհրդարանական ընտրություններըկկայանան 2015 թվականի նոյեմբերի 1-ին:Պատգամավորական մանդատների համար կպայքարեն 16կուսակցություն, որոնցից հիմնական պայքարի մեջ կմտնենիշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ),ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդականկուսակցությունը (ՀԺÔ ¿), «Ազգայնական շարժում»կուսակցությունը (ԱՇԿ) և քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (ԺԴԿ): ԱԶԿ-ն, ՀԺԿ-ն և ԺԴԿ-ն իրենց թեկնածուների շարքումառաջադրել են նաև հայերի, ովքեր նախորդ խորհրդարանական ընտրություններում արդեն պատգամավոր էին ընտրվել: Երկրի ներսում և դրսումընտրություններում օգտագործելու նպատակով տպագրվել է 75 միլիոն 288 հազար 955 քվեաթերթիկ: Ընտրություններին կմասնակցի 54 միլիոն49 հազար 940 մարդ Թուրքիայում և ևս 2 միլիոն 899 հազար մարդ արտերկրում: