Անխել դի Մարիա. Ռոնալդուն հիանալի անձնավորություն է
Sport«Պարի Սեն Ժերմենի» կիսապաշտպան Անխել դի Մարիան խոսել է նախկին թիմակից Կրիշտիանու Ռոնալդուի մարդկային որակների մասին: Արգենտինացին նշել է, որ Ռոնալդուի մասին պետք չէ կարծիք կազմել` հիմնելով խաղադաշտում նրա պահվածքի վրա:
-Ռոնալդուի հետ շատ պահեր եմ կիսել: Նա հիանալի մարդ է և այնպիսին չէ, ինչպիսին թվում է խաղադաշտում: Մարդիկ մտածում են` Կրիշտիանուն կյանքում էլ այնպիսին է, ինչպիսին խաղադաշտում է, բայց դա այդպես չէ: Նա միշտ ձգտում է ավելիին, իսկ երբ չի կարողանում գոլեր խփել, ու թիմը պարտվում է, տխրում է: Խաղադաշտից դուրս Ռոնալդուն հիանալի անձնավորություն է: Նա ստացել է այն ամենը, ինչին արժանի էր:
Հպարտ եմ, որ խաղացել եմ աշխարհի լավագույն ֆուտբոլիստների` Ռոնալդուի և Մեսսիի հետ, իսկ հիմա նույնը կարող եմ ասել Իբրահիմովիչի մասին: Ինչ վերաբերում է նրանց մրցակցությանը, ապա ես միշտ ասել եմ` Ռոնալդուն և Մեսսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստներն են: Նրանք են ամեն տարի հավակնում «Ոսկե գնդակի»: Ես չեմ կարող ընտրել նրանցից միայն մեկին,-ասել է դի Մարիան: