12 տոննա. Արգենտինայում մարիխուանայի խոշոր խմբաքանակ է առգրավվել
International newsԱրգենտինայի իրավապահ մարմինները 12 տոննա մարիխուանա են առգրավել Բուենոս Այրես նահանգում: Ինչպես հայտնել է շրջանի նահանգապետ և նախագահի թեկնածու Դանիել Սցիոլին` դա խոշորագույն խմբաքանակ է այդ թմրանյութի համար, որն առգրավվել է մեկ գործողության ընթացքում, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
Հետաքննութան տվյալներով` մարիխուանան նախատեսված է եղել Արգենտինայում իրացնելու համար, սակայն չի բացառվում, որ խմբաքանակի մի մասը պետք է ուղարկվեր այլ երկրներ:
Թմրանյութը հայտնաբերվել է Պարագվայից ուղևորվող բեռնատարում: Վարորդը, ով այդ հանրապետության քաղաքացի է, ձերբակալվել է: Այժմ արգենտինական ոստիկանությունը փնտրում է նրա համախոհներին։