Պատգամավորը բացառում է Վրաստանի օրինակով քաղաքական ճգնաժամների հավանականությունը
PoliticsՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը Հայաստանում խորհրդարանական կառավարմանն անցնելու պարագայում բացառում է Վրաստանի օրինակով քաղաքական ճգնաժամների հավանականությունը: «Սահմանադրական փոփոխություններում առաջարկվողխորհրդարանականկառավարման մոդելը չի կրկնում Վրաստանի մոդելը։ Վրաստանում տեղի ունեցող քաղաքական ճգնաժամերը պայմանավորված են այն հանգամանքով, որ կառավարմանառաջնային մանդատ ունեն և խորհրդարանը, և երկրի նախագահը։ Այդ պատճառով`Վրաստանի վարչապետի և նախագահի միջև առաջա նում են բարդ լուծելի հակասություններ,ինչը կարող է հանգեցնել վտանգավոր հետև անքների»,-«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան` հայտնեց նա:
Զաքարյանը նկատեց, որ Սահմանադրական փոփոխություններում առկա խորհրդարանական կառավարման մոդելն իր էությամբ մոտ է Իսրայելի կառավարման մոդելին: «Սահմանադրական փոփոխությունների ընդունմանդեպքում մենք ուղղակիորեն ընտրելու ենք միայն խորհրդարանը, որն ունենալու է կառավարման առաջնային մանդատ, իսկ երկրի նախագահն ընտրվելու է հենց խորհրդարանի կողմից և չի ունենալու գործադիր իշխանություն իրականացնելու գործառույթներ. դ ա նշանակում է, որ լիամասշտաբկոնֆլիկտ չի առաջանա»,- պարզաբանեց Արտակ Զաքարյանը։