Խորհրդարանական համակարգում ասելիք չունեցող ուժերը հայտնվել են «ոչ»-ի դաշտում. Արտակ Զաքարյան
PoliticsՍահմանադրական փոփոխություններից վախեցող և կառավարման խորհրդարանական համակարգում ասելիք չունեցող ուժերը հայտնվել են «ոչ»-ի դաշտում: Լրագրողների հետ հոկտեմբերի 31-ին կայացած հանդիպմանն այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը: «Այնքաղաքական ուժերը, որոնքվստահ չեն, որ խորհրդարանական կառավարման համակարգում կկարողանան նոր ասելիք, նորգաղափարներ կամ լուծումներ առաջարկել ( օրինակ` «Ժառանգություն»-ը և «ՀԱԿ»-ը),հայտնվում են «ոչ»-ի դաշտում: Նրանք վախենում են, որ ապագայում երկրի կարևորագույնհարցերի լուծումը կարող է նաև իրենցից կախված լինել, և իրենք այլևս չեն կարողանա բոլորխնդիրները բարդել գործող համակարգի վրա»,- Արմենպրեսի հաղորդմամբ` նշեց նա: