Սերբական պարբերական. Հակամարտությունն ու անորոշությունը ստվեր են գցում Թուրքիայի վրա
International newsՀակամարտությունն ու քաղաքական անորոշությունը ստվեր են գցում Թուրքիայի վրա: Այս մասին ասված է սերբական պետական «Տանյուգ» գործակալության հոդվածում՝ նվիրված նոյեմբերի 1-ին Թուրքիայում կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրություններին: Այդ խորը բեւեռացված երկրում ընտրությունների արդյունքը, հավանական է, միայն էլ ավելի կխճճի իրավիճակը, նշում է պարբերականը:
Հոդվածում ասվում է.
«Թուրքիայի տնտեսությունում կասկածներ են մնում, որտեղ դանդաղել են աճի տեմպերը: Այդ կասկածները խորանում են քաղաքական լճացումը եւ հակամարտության էսկալացիան, որոնք բացասաբար են ազդում առանցքային համարվող զբոսաշրջության վրա: Առավել կարեւոր խնդիրներից է դարձել անվտանգությունը քուրդ ապստամբների գործողությունների եւ ԻՊ-ի գրոհների հետեւանքով:
Հարցումները ցույց են տալիս, որ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը ավելի մեջ աջակցություն է վայելում, քան հունիսին, բայց դա բավարար չէ միակուսակցական կառավարություն ձեւավորելու համար: Adil Gur հետազոտական ինստիտուտի տվյալներով, Էրդողանի կուսակցությանն աջակցում է ընտրողների 47,2 տոկոսը:
Վերլուծաբանները կասկածում են, որ Էրդողանը թույլ կտա Դավութօղլուին բանակցություններ վարել մյուս երեք կուսակցությունների հետ՝ կոալիցիա ձեւավորելու շուրջ:
Հունիսյան ընտրությունները ցույց տվեցին, որ Էրդողանի ամենամեծ խնդիրը քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հաջողությունն էր, որն առաջին անգամ հաղթահարեց 10-տոկոսանոց արգելքը եւ հիմնականում «խլեց» իշխող կուսակցության ընտրազանգվածից:
Անկարայում Յուքդըրըմ Բեյազիթի համալսարանի պրոֆեսոր Գիրայ Սադըքը զգուշացրել է, որ նույնիսկ աննշան միջադեպերը կարող են կորցնել հավասարակշռությունը եւ կասկածի տակ դնել ընտրությունների լեգիտիմությունը:
Ըստ ամենայնի, Էրդողանը հույսը դնում նրա վրա, որ թուրք ընտրողները կընտրեն «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը, որպես կայունության շանս:
Բայց միայն այդ փաստարկը բավական չէ, որ «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը միանձնյա մնա իշխանության ղեկին: Նրան շատ դժվար կլինի վերադարձնել կորսված ձայները, այդ թվում քրդերի, որոնք պաշտպանել էին իշխող կուսակցությանը առաջին ընտրություններում:
Մյուս կողմից Էրդողանի առավելությունն այն է, որ նա թուրքական քաղաքական դաշտում իրեն արժանի հակառակորդ չունի: Ընդդիմությունը թույլ է եւ ցանկացած կոալիցիայում գերիշխելու է նրա կուսակցությունը:
Աղբյուր` News.am