Հետաքրքիր փաստեր Բրիտանիայի թագավորական ընտանիքի մասին
International newsԲրիտանական արքայական ընտանիքը հաճախ է բամբասանքի առարկա դառնում: Թվում է, թե նրանց կյանքը առասպելական է և լի աներևակայելի հարստությունով: Կա կարծիք, որ Բրիտանիայի թագուհին բառացիորեն լողում է ոսկու մեջ և կարող է իրեն թույլ տալ այն ամենն, ինչ ցանկանում է: Սակայն համեմատական կարգով դա այդքան էլ այդպես չէ, քանի որ միապետի ընտանիքը զբաղեցնում է 257-րդ տեղը երկրի ամենահարուստ մարդկանց ցուցակում: Թագավորական ընտանիքի ունեցվածքը մոտ 550 մլն դոլար է:
Ամենից գրավիչը պալատի տարածքն է՝ իր հրապարակով, որը 77 հազար քառակուսի մետր է: Ընտանիքի առանաձնատունն ունի 775 սենյակ, իսկ աշխատողների թիվը հասնում է 800-ի:
Թագուհին նշում է ծննդյան երկու տարեդարձ՝ ապրիլի 21-ին (պաշտոնական ծննդյան ամսաթիվը) և մայիսի կեսերին: Երկրորդ ամսաթիվը ընտրվում է համաժողովրդական տոն կազմակերպելու նպատակով: