«Վոլֆսբուրգը» հաղթեց «Բայերին» եւ բարձրացավ երրորդ տեղ
SportԳերմանական Բունդեսլիգայի 11-րդ տուրում «Վոլֆսբուրգը» տանը 2:1 հաշվով հաղթեց Լեւերկուզենի «Բայերին»: Առաջին խաղակեսն ավարտվեց 1:1 հաշվով, իսկ դաշտի տերերի հաղթական գոլը 77-րդ րոպեին խփեց գերմանացի կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերը:
Այս հաղթանակից հետո «Վոլֆսբուրգը» 21 միավորով բարձրացավ երրորդ տեղ եւ 5 միավոր է զիջում Դորտմունդի «Բորուսիային», որը երկրորդն է:
Գերմանիայի առաջնություն, 11-րդ տուր
«Վոլֆսբուրգ» - «Բայեր»՝ 2:1
Նիկլաս Բենդտներ, 34, Յուլիան Դրաքսլեր, 77 – Չիչարիտո, 40