Yerevan, 28.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Թուրքիայում այսօր վճռորոշ խորհրդարանական արտահերթ ընտրությունների օրն է

International news

: Թուրքիայի Հանրապետության քաղաքացիներն այսօր` նոյեմբերի 1-ին շտապում են ընտրատեղամասեր` քվեարկելու իրենց նախընտրած կուսակցությունների օգտին, որոնք ներգրավված կլինեն 26-րդ գումարման նստաշրջանի թուրքական մեջլիսի աշխատանքներում: Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից հետո կոալիցիոն կառավարություն կազմելու հարց ում կուսակցությունների ձախողումից հետո երկրում առաջին անգամ միևնույն տարվա ընթացքում տեղի են ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Ընտրություններին մասնակցում են 16 քաղաքական կուսակցություններ, որոնցից հիմնական պայքարի մեջ կմտնեն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ), ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ), ծայրահեղ ազգայնական «Գորշ գայլերին» հարող «Ազգայնական շարժում» կուսակցությունը (ԱՇԿ) և քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (ԺԴԿ):

Տարբեր սոցհարցումները ցույց են տալիս, որ ՀԺԿ-ն և ԱՇԿ-ն հիմնականում կպահեն նախորդ ընտրություններում իրենց գրանցած արդյունքները, իսկ հիմնական պայքարը կընթանա ԱԶԿ և ԺԴԿ միջև: Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի կուսակցությունը` ԱԶԿ-ն, որին հարում է նաև նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, նպատակ ունի այս ընտրություններում հավաքել այնքան ձայներ, որը թույլ կտա ստանալ պատգամավորական մանդատների բացարձակ մեծամասնությունը և կազմել միակուսակցական կառավարություն: Նշենք, որ այս կուսակցությունը միանձնյա ղեկավարում է երկիրը 2003 թվականից ի վեր:

Ձախակողմյան հայացքներ ունեցող ԺԴԿ-ն, առաջին անգամ մասնակցելով հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններին, աննախադեպ հաղթանակ տարավ` ստանալով ձայների ավելի քան 13 տոկոսը, ինչը նրան թույլ տվեց մեջլիսում ունենալ 80 պատգամավոր: Քրդամետ այս կուսակցության նման հաղթանակն էր նաև, որ զրկեց ԱԶԿ-ին անհրաժեշտ քվեներից և միակուսակցական կառավարման համար պահանջվող մանդատներից: ԺԴԿ-ն, որը ջախջախիչ առավելությամբ հաղթանակ էր տարել Թուրքիայի արևելյան նահանգներում, նոյեմբերի 1-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում ևս ունի բոլոր շանսեր ն այս ընտրատարածքներում ստանալու ձայների գերակշիռ մեծամասնությունը: Շատ վերլուծաբաններ կարծում են նաև, որ թուրքական կառավարության կողմից քրդական շարժման դեմ ուղղված գործողությունները հանգեցրել են  նրան, որ ընտրություններում ԺԴԿ-ն ունի բոլոր շանսերն անգամ ավելացնելու իր քվեները` ի վնաս ԱԶԿ-ի:

Ինչպես նախորդ` հունիսի 7-ի ընտրություններում, այնպես էլ այժմ չորս հիմնական կուսակցություններից երեքը` ԱԶԿ-ն, ՀԺԿ-ն և ԺԴԿ-ն, իրենց թեկնածուների շարքում առաջադրել են հայերի. ԱԶԿ-ի թեկնածուն հայտնի պոլսահայ լրագրող Մարգար Եսայանն է, ՀԺԿ-ինը` հայ իրավաբան Սելինա Դողանը, իսկ քրդամետ ԺԴԿ-ն առաջադրել է հայկական համայնքային կյանքում իր ակտիվ դերակատարությամբ աչքի ընկնող Գարո Փայլանին: Երեք թեկնածուներն էլ նախորդ ընտրություններում կարողացել էին հավաքել անհրաժեշտ ձայներ և ստացել էին պատգամավորական մանդատներ: Մեծ է հավանակությունը, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ևս նրանք կդառնան Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր` այդպիսով հնարավորություն ստանալով հայկական համայնքային խնդիրները բարձրաձայնել երկրի օրենսդիր մարմնում:

Թուրքիայում նոյեմբերի 1-ին կայացող արտահերթ խորհրդարանական ընտրությունները վճռորոշ են երկրի քաղաքական ապագայի համար: Դրանց կմասնակցեն 54 միլիոն 49 հազար 940 մարդ Թուրքիայում: Եվս 2 միլիոն 899 հազար մարդ արդեն իր ընտրությունն արել է արտերկրում: Արտերկրում բնակվող քաղաքացիների կողմից քվեարկված քվեաթերթիկներն արդեն ուղարկվել են Թուրքիա: Դրանք կհաշվեն երկրում ընտրությունների ավարտից հետո միայն:

Արաքս Կասյան

“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote work