Բենիտես. Լավ խաղացինք միայն առաջին կեսում
SportՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսն Իսպանիայի առաջնության 10-րդ տուրի` «Լաս Պալմասի» հետ հանդիպման (3:1) վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել և խոսել է վնասվածք ունեցող ֆուտբոլիստների մասին:
-Այսօր մենք մեկ լավ խաղակես անցկացրեցինք: Թիմը լավ սկսեց հանդիպումը, երկու գոլ խփեց մեկնարկում, բայց երկրորդ կեսում գցեց տեմպը և սկսեց վատ վերահսկել գնդակի տեղաշարժը: Այս անգամ լավ խաղացինք միայն առաջին կեսում:
Նորեկներն իրենց լավ դրսևորեցին: Խեսեն, Վասկեսը և Կազեմիրոն օգնում են թիմին միավորներ վաստակելու հարցում: Վնասվածք ունեցող ֆուտբոլիստներին բարդ կլինի հետ վերադարձնել մեկնարկային կազմում իրենց տեղը: Թիմում նման մրցակցությունը կօգնի հաղթանակներ տոնել: Ֆուտբոլիստները պետք է ցույց տան, թե ինչի են ընդունակ. դա միակ ու ճիշտ ուղին է: Գոհ եմ Խեսեի առաջընթացից:
Պեպեն արդեն վերսկսել է մարզումները, Ռամոսը շուտով կկարողանա խաղալ, մյուսները շարունակում են ապաքինվել: Նրանց վիճակը կգնահատենք երկուշաբթի: Խամեսը, Բենզեման և Արբելոան կարող են հասցնել ապաքինվել նախքան «Պարի Սեն Ժերմենի» հետ հանդիպումը, բայց մենք պետք է ստուգենք` նրանք պատրաստ են նման թոփ-մակարդակի խաղի,-Բենիտեսի խոսքերը մեջբերված են «AS»-ից: