Բելգիայում ԱԷԿ-ում պայթյուն է որոտացել
International newsnews.am-ը գրում է.
Բելգիական Ֆլանդրիայի ատոմակայանում հրդեհ է բռնկվել, որին ոչ մեծ պայթյուն է հետեւել: Այս մասին հաղորդել է Electrabel օպերատոր-ընկերության ներկայացուցիչը:
Նրա խոսքով, միջուկային բնույթ չկրող արտակարգ պատահարի հետեւանքով աշխատակիցներից ոչ ոք չի տուժել:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, ռադիոակտիվ վարակի վտանգ չկա: