Չադում զինյալների հարձակումների հետեւանքով 13 մարդ է զոհվել
International newsՉադում երկու գյուղերի վրա զինյալների հարձակումների հետեւանքով առնվազն 2 զինվոր եւ 11 խաղաղ բնակիչ է զոհվել: Այս մասին գրում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով կառավարական եւ զինվորական աղբյուրներին:
Տեղի պաշտոնյաների տվյալներով, բազայի մերձակայքում զինծառայողները 3 զինյալի են սպանել, սակայն ահաբեկիչներից մեկը հասցրել է գործի դնել պայթուցիկ սարքը:
Ըստ Gazeta.ru-ի, նույն շրջանում զինյալները հարձակվել են նաեւ բանակային անցակետի վրա: Երկրի իշխանությունները հարձակումներն իրականացնելու մեջ կասկածում են «Բոկո Հարամ» խմբավորմանը: