Ադրբեջանում ավարտվել են խորհրդարանական ընտրությունները
International newsԱդրբեջանում ավարտվել են 5-րդ գումարման Միլի Մեջլիսի ընտրությունները: Haqqin.az-ի հաղորդմամբ` քվեարկությունը դադարեցվել է տեղի ժամանակով 19:00-ին:
Նշվում է, որ խորհրդարանական ընտրություններում մասնակցության հայտը 17:00-ի դրությամբ կազմել է 50.1 տոկոս (2605948 ընտրող): Այս մասին լրագրողներին հայտնել է ԿԸՀ նախագահ Մազահիր Պանախովը:
Մեջլիսի 125 տեղերի համար պայքարում են 767 թեկնածուներ:
Այսօր ավելի վաղ ադրբեջանական «Մուսավաթ» կուսակցությունը հաղորդագրություն էր տարածել` նշելով, որ Ադրբեջանում ընթացող խորհրդարանական ընտրություններն ուղեկցվում են զանգվածային ընտրախախտումներով:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը հրաժարվել էր դիտորդներ ուղարկել Ադրբեջանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին, քանի որ երկրի իշխանությունները փորձել էին սահմանափակել դիտորդների քանակը: