Կործանված A321-ի զոհերի հիշատակին Պետերբուրգում 224 փուչիկ են երկինք բաց թողել
International newsԵգիպտոսում կործանված A321-ի զոհերի հիշատակին Սանկտ Պետերբուրգում սգո ցույցի ժամանակ 224 փուչիկ են երկինք բաց թողել: Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ակցիայի ղեկավար Ռադմմիր Հուսնուտդինովը: Փուչիկների վրա զոհերի անուններն են գրված եղել:
Հուսնուտդինովը նաեւ հավելել է, որ նախապես ծրագրվում էր ակցիան անցկացնել Համաշխարհային շրջայցի շրջանակում, «Երջանկությունն ազգություն չունի» խորագրով՝ ի պաշտպանություն որբ երեխաների: Սակայն A321-ի կործանումից հետո ակցիան վերափոխվել է՝ ավիաաղետի զոհերի հիշատակը հարգելու համար:
Ակցիային 1.5-2 հազար մարդ է մասնակցել, այդ թվում՝ Պետերբուրգի մանկատների սաներ: