Պետերբուրգում 2 օրով երկարաձգել են սուգը՝ Եգիպտոսում ավիավթարի հետևանքով զոհվածների հիշատակին
International newsՍանկտ Պետերբուրգի իշխանությունները որոշում են կայացրել 2 օրով երկարաձգել Եգիպտոսում կործանված օդանավի զոհված ուղևորների հիշատակին հայտարարված սուգը: INTERFAX.RU-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացրել է Պետերբուրգի քաղաքապետը:
Վերջինիս խոսքով` երկուշաբթի որոշում կկայացվի Սինայում А321-ի ավիավթարում զոհվածների ընտանիքներին ֆինօգնություն տրամադրելու մասին:
Զոհվածների թվում են ոչ միայն Պետերբուրգի, այլ նաև Լենինգրադի մարզի, ինչպես նաև Ուկրաինայի և Բելառուսի բնակիչներ:
Ռուսական օդանավը, որը տեղափոխում էր 217 ուղևորի և անձնակազմի 7 անդամի կործանվել է եգիպտական Սինայ թերակղզում, հոկտեմբերի 31-ի առավոտյան: Կործանման հիմնական պատճառ է դիտարկվում ինքնաթիռի տեխնիկական անսարքությունը:
Ինչպես հաղորդվում էր նախօրեին` ՌԴ տրանսպորտի նախարարությունը բացառել է ահաբեկիչների կողմից օդանավի կործանման հավանականությունը:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրահանգով նոյեմբերի 1-ը սգո օր է հայտարարվել ողջ երկրում: