Իրաքի Մոսուլում գրոհայինները մահապատժի են ենթարկել 12 դեռահասի, ովքեր փախել են ԻՊ-ի դասերից
International news«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ծայրահեղականները մահապատժի են ենթարկել 12 դեռահասների, ովքեր փախել են Իրաքի Մոսուլ քաղաքում ԻՊ-ի կազմակերպած հատուկ պատրաստման դասերից:
Այդ մասին կիրակի օրը հայտել է Իրաքի Քուրդիստանի ժողովրդավարական կուսակցության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Մամուզինին, գրում է ТАСС-ը:
Նրա տեղեկություններով՝ «ԻՊ-ի կողմից պատրաստման հատուկ դասերի մասնակցելու համար անդամագրված 12 պատանիները փորձել են փախչել ճամբարից, սակայն իսլամիստները նրանց բռնել են»: Փախուստին մասնակցած բոլոր դեռահասները տանջամահ են արվել Էլ-Գաբատ թաղամասում խմբավորման դասընթացների մյուս մասնակիցների աչքերի առաջ: