Բրիտանիայի վարչապետն ու ՌԴ Նախագահը կարող է հանդիպեն Թուրքիայում անցկացվելիք G20-ի գագաթնաժողովում
International newsՄեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը զանգահարել է Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինին` ցավակցություն հայտնելու Եգիպտոսում ռուսական A-321 օդանավի վթարի կապակցությամբ:
Ինչպես նշվում է Բրիտանիայի կառավարության կայքում` հեռախոսազրույցի ընթացքում Քեմերոնը նաև հույս է հայտնել, որ առիթ կունենան հանդիպելու Թուրքիայում նոյեմբերին անցկացվելիք G20-ի գագաթնաժողովի ժամանակ: Ըստ հաղորդագրության` Վլադիմիր Պուտինը ևս հույս է հայտնել հանդիպելու գագաթնաժողովի շրջանակներում:
Հաղորդվում է, որ Մեծ Բրիտանիան պատրաստ է աջակցել ինքնաթիռի կործանման պատճառների բացահայտմանը:
Հիշեցնենք, որ «Կոգալիմավիա» ընկերությանը պատկանող Airbus 321 ուղևորատար օդանավը, որը կատարում էր Շարմ էլ Շեյխ-Պետերբուրգ թռիչքը, վթարվել է թռիչքից 23 րոպե անց: Եգիպտոսի իշխանությունները հաղորդել են, որ բոլոր 224 ուղևորները զոհվել են: Զոհվածների հայտնաբերված մարմիններն այսօր ուղարկվելու են Ռուսաստան: Ուղևորների թվում է եղել հայկական ազգանունով մի տղամարդ` Լ. Մնացականով: