ԱՄՆ-ում հաստատություն են բացել, որտեղ երեխաները և մեծահասակները միասին են ժամանակ անցկացնում
International news
Ամերիկյան Սիեթլ քաղաքում հաստատություն են բացել, որտեղ երեխաները և մեծահասակները միասին են ժամանակ անցկացնում:
Ինչպես ներկայացնում է Oddity central-ը՝ քաղաքում զուգադրել են նախադպրոցական ուսումնական ու տարեցների խնամքի կենտրոնները, որի 400 բնակիչները շփվում են երեխաների հետ:
Կրթական ծրագրի ուսումնասիրությունից բացի, ուսումնական կենտրոն հաճախող երեխաները շաբաթական 5 օր խաղում են, պարում, երգում և շփվում մեծահասակների հետ: