Չինաստանն արբանյակներ կուղարկի տիեզերք՝ մուգ նյութն ուսումնասիրելու համար
International newsՉինաստանը մտադիր է մի քանի արբանյակ ուղարկել տիեզերք՝ մուգ նյութն ուսումնասիրելու համար: Առաջին արբանյակն արդեն մինչեւ այս տարեվերջ կարձակվի Ցզյուցյուանի տիեզերակայանից:
ՉԺՀ գիտատիեզերական պետական կենտրոնի տնօրեն Ու Ցզին տեղեկացրել է, որ Պեկինը մտադիր է նոր բարձունքների հասնել տիեզերքի ուսումնասիրության հարցում: Դրա համար արդեն հաջողությամբ նախապատրաստական փուլ են անցնում չորս արբանյակներ:
Ըստ Informing-ի, մուգ նյութն ուսումնասիրելու համար չինական արբանյակը տիեզերք կուղարկվի արդեն այս տարի: 2016 թվականի երկրորդ կեսին ծրագրվում է տիեզերք ուղարկել նաեւ SJ-10 արբանյակը՝ միկրոձգողականությունը հետազոտելու համար: