Emirates ավիաընկերությունը ևս դադարեցնում է չվերթները Սինայում
International newsEmirates ավիաընկերությունը դադարեցնում է թռիչքները Սինայի թերակղզում` կապված ռուսական A-321 ուղևորատար օդանավի կործանման հետ:
Այս մասին տեղեկացնում է Agence France Presse գործակալությունը` հավելելով, որ ավիափոխադրողը որոշել է սպասել ավիավթարի պատճառների պարզվելուն:
Հիշեցնենք, որ նախօրեին Air France-KLM և Lufthansa ընկերությունները ևս հայտարարել էին Սինայում չվերթների դադարեցման մասին: Ընկերությունները նշել են, որ անվտանգության նկատառումներից ելնելով` որոշում է կայացվել փոխել չվերթների երթուղին: