Իրանն սկսել Է միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի կատարումը. Սալեհի
International newsԻրանն սկսել Է իր միջուկային ծրագրի բնույթի փոփոխման վերաբերյալ համաձայնագրի գործնական կատարումը, այդ թվում՝ ձեռնամուխ Է եղել ուրանի հարստացման համար նախատեսված ցենտրիֆուգների թվի կրճատմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 2-ին ճապոնական «Կիոդո» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել Է Իրանի փոխնախագահ Ալի Աքբար Սալեհին, որը նաեւ գլխավորում Է Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպությունը: Ներկայում նա այցով գտնվում Է Ճապոնիայում:
«Մենք սկսել ենք նախնական աշխատանքը»,-ասել Է նա՝ ի պատասխան Թեհրանի եւ միջազգային միջնորդների «վեցյակի» (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները եւ Գերմանիան) միջեւ ձեռք բերված համաձայնագրի կատարման վերաբերյալ հարցի: «Մասնավորապես, կրճատվում Է ցենտրիֆուգների թիվը, այդ թվում՝ Նաթանզի միջուկային կենտրոնում: Սակայն համաձայնագրի ամբողջական կատարումը ժամանակ կպահանջի»,-ասել Է փոխնախագահը:
Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, Տոկիոյում Սալեհին մտադիր Է բանակցություններ վարել միջուկային անվտանգության բնագավառում համագործակցության հարցի շուրջ: Իրանի եւ Ճապոնիայի արտաքին գործերի նախարարներ Մոհամադ Ջավադ Զարիֆի եւ Ֆումիո Կիսիդայի միջեւ հոկտեմբերին Թեհրանում կայացած նախորդ բանակցությունների ընթացքում կողմերը պայմանավորվել Էին ակտիվացնել գործակցությունը միջուկային տեխնոլոգիաների եւ միջուկային անվտանգության բնագավառում: