Թուրքիայի մեջլիսը 82 կին պատգամավոր կունենա
International newsԹուրքիայի Ազգային մեծ ժողովի ընտրությունների նախնական արդյունքներով` 26-րդ գումարման նստաշրջանում թուրքական մեջլիսը կունենա 82 կին պատգամավոր:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, այսպիսով կին պատգամավորները կկազմեն մեջլիսի պատգամավորների 15 տոկոսը:
Նոյեմբերի 1-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո 550 պատգամավորական մանդատ ունեցող թուրքական մեջլիսում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը կունենա 33 կին պատգամավոր, քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունը՝ 22, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը՝ 24, իսկ «Ազգայնական շարժում» կուսակցությունը՝ 3:
Ինչպես նախորդ, այնպես էլ այս գումարման նստաշրջանում կին պատգամավորների շարքում է հայազգի Սելինե Դողանը՝ առաջադրված քեմալական կուսակցության կողմից:
ԹԱՄԺ-ում կին պատգամավորների ռեկորդային թիվ էր գրանվել 2015 թվականին հունիսի 7-ի ընտրություններում՝ 97 պատգամավոր:
Նոյեմբերի 1-ին կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական հաշվարկներով՝ ընտրատեղամասերի 99,58 տոկոսի արդյունքներով՝ձայների գերակշիռ մեծամասնությունը՝ 49,41 տոկոսը ստացել է վարչապետ Ահմեդ Դավութօղլուի գլխավորած «Արդարություն և զարգացում»կուսակցությունը (ԱԶԿ): Ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ) ստացել է ձայների 25,38 տոկոսը (134պատգամավոր), «ԱզգայնակաÕ ¶ շարժում» կուսակցությունը (ԱՇԿ)՝ 11,93 տոկոսը (41 պատգամավոր) և քրդամետ Ժողովուրդներիդեմոկրատական կուսակցությունը (ԺԴԿ)՝ 10,70 տոկոսը (59 պատգամավոր): Թուրքիայի մեջլիսում կլինի 3 հայ պատգամավոր՝ ԱԶԿ-ից, ՀԺԿ-ից ևԺԴԿ-ից: