Բակո Սահակյանի մոտ քննարկվել են Արցախում ականազերծման գործընթացին վերաբերող հարցեր
PoliticsԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 2-ին ընդունել է «Landmine Free Artsakh Campaign» նախաձեռնության ղեկավար Օջենի Փանոսյանին եւ «HALO Trust» կազմապերպության Հայաստանի ու Արցախի ծրագրերի ղեկավար Յուրի Շահրամանյանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են Արցախում ականազերծման գործընթացին վերաբերող հարցեր:
Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ «HALO Trust» կազմապերպությունը կարեւորագույն առաքելություն է իրականացնում հանրապետությունում՝ հավելելով, որ «Landmine Free Artsakh Campaign» նախաձեռնության գործուն մասնակցությունն ականազերծման աշխատանքներում պահանջված է ու անհրաժեշտ: