Թուրքիայի իշխող կուսակցության մանդատների թիվն ավելացել է մեկով
International newsԹուրքիայի արտահերթ խորհրդարանական ընտրություններում արտերկրում բնակվող քաղաքացիների ձայների հաշվառման շնորհիվ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ), համաձայն նախնական տվյալների, կարողացել է ավելացնել իր մանդատների թիվը մեկով՝ դարձնելով 317:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Թուրքական Մանիսա նահանգում «Ազգայնական շարժում» կուսակցությանը (ԱՇԿ) պատկանող 2 մանդատներից մեկն արտերկրի քվեարկության արդյունքների հրապարակումից հետո անցել է իշխող ԱԶԿ-ին:
Արտերկրի քաղաքացիների քվեարկության նախնական տվյալներով՝ ԱԶԿ-ն ստացել է ձայների 56,22 տոկոսը, ձախակողմյան քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (ԺԴԿ)՝ 18,20 տոկոսը, քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ)՝ 16.38 տոկոսը և ԱՇԿ-ն՝ 7.12 տոկոսը:
Թուրքական «Անադոլու» գործակալությունը տվյալներ է հրապարակել ընտրատեղամասերի 100 տոկոսի արդյունքների վերաբերյալ, որի համաձայն՝ նոյեմբերի 1-ին կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական հաշվարկներով ՝ ձայների գերակշիռ մեծամասնությունը՝49,48 տոկոսը ստացել է վարչապետ Ահմեդ Դավութօղլուի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ< i>, 317 մանդատ):Ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ) ստացել է ձայների 25,31 տոկոսը (134 պատգամավոր), «Ազգայնական շարժում» կուսակցությունը (ԱՇԿ)՝ 11,90 տոկոսը (40 պատգամավոր) և քրդամետ Ժողովուրդների դեմոկրատականկուսակցությունը (ԺԴԿ)՝ 10,75 տոկոսը (59 պատգամավոր): Տվյալներում ներա ռված են նաև արտերկրում քվեարկած քաղաքացիների քվեները:Ընտրություններին մասնակցել է ընտրողների 85.18 տոկոսը: Թուրքիայի մեջլիսում ընտրվել է 3 հայ պատգամավոր՝ ԱԶԿ-ից, ՀԺԿ-ից և ԺԴԿ-ից: