ԵԱՀԿ-ի մշտական ներկայացուցիչները Թբիլիսիում քննարկել են ռուս-վրացական հարաբերությունները
International newsԱյցով Թբիլիսիում գտնվող ԵԱՀԿ-ի մշտական ներկայացուցիչների հետ Վրաստանի ղեկավարության հանդիպումների ընթացքում քննարկվել են ռուս-վրացական փոխհարաբերությունների հարցերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է հանրապետության կառավարության ղեկավարի մամուլի ծառայությունը:
ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի, Կանադայի, Լիտվայի, Ռումինիայի եւ Շվեդիայի մշտական ներկայացուցիչներն այցով գտնվում են Վրաստանում՝ քննարկելու երկրի տարածքային ամբողջականության խնդիրը, ինչպես նաեւ ծանոթանալու հանրապետությունում իրականացվող բարեփոխումներին:
Դիվանագետներն արդեն հանդիպում են ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, արտաքին գործերի փոխնախարար Դավիթ Դոդուայի եւ Վրաստանի վարչապետի՝ ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հետ:
Զրույցը վերաբերել Է Ռուսաստանի հետ հարաբերություններում Վրաստանի կառավարության պրագմատիկ, կառուցողական քաղաքականությանը, ինչպես նաեւ այն առաջընթացին, որն այդ քաղաքականության շնորհիվ ձեռք Է բերվել առեւտրատնտեսական, հումանիտար եւ մշակութային բնագավառներում:
ԵԱՀԿ-ի մշտական ներկայացուցիչների այցը կավարտվի նոյեմբերի 4-ին: Նշվում Է, որ սա ԵԱՀԿ-ի ներկայացուցիչների խմբի առաջին այցն Է 2008 թվականի հուլիսից ի վեր: