Հավայան կղզիներում տասնամյա տղան դուրս Է պրծել շնաձկան երախից
International newsՀավայան կղզիների տասնամյա բնակիչ Ռեյմոնդ Սենենսին ոտքով հարվածել Է շնաձկան քթին եւ կարողացել Է ափ հասնել այն բանից հետո, երբ գիշատիչ ձուկը գրոհել Է նրա վրա բոդիբորդինգի (ափամերձ ջրերում պառկած վիճակում տախտակով սահք) պարապմունքի ժամանակ: Միջադեպը տեղի Է ունեցել Օահու կղզու Մաքահա Բիչ լողափին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Metro-ին:
Սենենսիի խոսքով՝ շնաձուկը «հայտնվել Է չգիտես որտեղից» եւ կծել իր ոտքը: Պատանին խուճապի չի մատնվել եւ մյուս ոտքով խփել Է ձկան մռութին՝ նշան բռնելով ուղիղ քթին, ինչից հետո գիշատիչը հեռացել Է:
Հարձակման ժամանակ տղայի կողքին եղել Է մեկ այլ բոդիբորդեր Մայք Ուորդը, որը տուժածին օգնել Է դուրս գալու ափ, ինչից հետո Սենենսիին տարել են հիվանդանոց:
Ինչպես պարզվել Է, տղան ոտքին երեք խորը վերք Է ստացել: Բժիշկների հավաստիացումներով՝ տոժածն արդեն ապաքինվում Է եւ մոտ ժամանակներս պետք Է դուրս գրվի հիվանդանոցից:
2015 թվականին Հավայան կղզիներում դա շնաձկան յոթերորդ հարձակումն Է մարդու վրա: Իշխանությունները պնդում են, որ դա կապված Է ոչ թե շնաձկների պոպուլյացիայի ավելացման, այլ ջրում հանգստացող մարդկանց թվի աճի հետ: