Վիդալ. «Արսենալին» ցույց կտանք՝ որն է իսկական «Բավարիան»
SportՄյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Արթուրո Վիդալը կարծիք է հայտնել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ «Արսենալի» դեմ հանդիպման մասին, որը տեղի է ունենալու գերմանական ակումբի դաշտում։
-Չորեքշաբթի օրը մենք ցույց կտանք «Արսենալին»՝ որն է իսկական «Բավարիան»։ Մենք վստահ ենք մեր ուժերին։ Այս անգամ մենք կօգտագործենք մեր պահերն ու երեք միավոր կվաստակենք,-հավաստիացրել է Վիդալը։
Հիշեցնենք, որ Լոնդոնում տեղի ունեցած առաջին խաղում մյունխենցիները 0:2 հաշվով պարտվել էին։