«Իսլամական պետության» առնչությունը ռուսաստանյան ինքնաթիռի կործանմանը քիչ հավանական է. ԱՄՆ ներկայացուցիչ
International newsԱՄՆ-ի իշխանությունները չեն հաստատում այն փաստը, որ Սինայի թերակղզում ռուսական A321 ինքնաթիռը կործանվել է ահաբեկչության հետևանքով:
Ինչպես հաղորդում է Interfax.ru-ն, այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի Ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Կլեպպերը:
Նրա խոսքերով ԱՄՆ-ում «ուղիղ ապացույցներ» չեն տեսնում տեղի ունեցածում «Իսլամական պետության» մասնակցության: Ըստ Կլեպպերի «քիչ հավանական է», որ «Իսլամական պետության» ահաբեկիչները «նման հարձակման հնարավորություն ունենային»: Նա նաև նշել է, որ չի բացառում ԻՊ-ի հարձակման հնարավորության տարբերակը:
Ավելի վաղ «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը, որի զինյալները Սինայի թերակղզում արդեն մի քանի տարի կռվում են կառավարական ուժերի դեմ, ստանձնել էր ռուսական հանրանավի կործամնան պատասխանատվությունը: Բայց Ռուսաստանի եւ Եգիպտոսի իշխանությունները գրեթե անմիջապես այդ պնդումները համարել են անհավաստի:
Boeing ընկերության ավիացիոն անվտանգության հարցերի գծով ինժեներ Թոդ Քերտիսն Associated Press գործակալությանը պատմել Է, որ A321-ի նման ինքնաթիռներն օդում կործանվում են ամենից հաճախ երեք պատճառներից մեկով. աղետալի եղանակային պայմաններ, բախում օդում կամ արտաքին ներգործություն, ինչպիսին հրթիռն Է:
Եթե այս երեք պատճառներից ոչ մեկի նշանները չկան, հետաքննությունն ուսումնասիրում Է այլ հնարավորություններ. ինչպիսիք են հրդեհն ինքնաթիռում կամ վերջինիս հենամարմնի կոռոզիան: