Բլինդը բացատրել է` ինչու Ռոբին վան Պերսիին և Դեպային չի հրավիրել հավաքական
SportՀոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դանի Բլինդը բացատրել է, թե ինչու «Ֆեներբախչեի» և «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներ Ռոբին վան Պերսիին ու Մեմֆիս Դեպային չի հրավիրել հավաքական:
«Յուրաքանչյուր ֆուտբոլիստ պետք է կարողանա խաղալ թիմի համար: Դեպայը դա դեռ նոր պետք է սովորի: Ինչ վերաբերվում է վան Պերսիին` կարծում եմ, որ վերջին շրջանում նա լավ չի խաղում»,-Բլինդի խոսքը մեջբերված է «BBC»-ից:
Հավելենք, որ Հոլանդիայի հավաքականը, որ զրկվել է Եվրո-2016-ին մասնակցելու հնարավորությունից, նոյեմբերի 17-ին ընկերական հանդիպում է անցկացնելու Գերմանիայի հետ: