ՌԴ-ն կաջակցի A321-ի կործանման հետեւանքով զոհված 5 արտասահմանցիների տեղափոխմանը
International newsԵգիպտոսում ռուսական A321 ինքնաթիռի կործանման հետևանով զոհվել են նաև արտասահմանի հինգ քաղաքացիներ:
Ինչպես հաղորդում է ria.ru-ն, Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը անհրաժեշտ օգնություն կցուցաբերի Ռուսաստանում Ուկրաինայի և Բելառուսի դեպանատներին` ավիավթարից զոհված իրենց քաղաքացիների մարմինների տեղափոխման հարցում, ասվել է հատուկ սելեկտորային խորհրդակցության ժամանակ:
«Ավիավթարից տուժած 5 օտարերկրյա քաղաքացիների ընտանիքների անդամների հետ կազմակերպվել են հանդիպումներ, նրանց տրամադրվել են կացարաններ»,- ասել է ՌԴ ԱԻՆ ներկայացուցիչ Ալեքսանդր Ռոմանովը: Նրա խոսքերով` սահմանված կարգով պլանավորվել և իրականացվում է գրանցման, ճանաչման և զոհվածների տեղափոխման փաստաթղթերի ձևակերպման գործընթացները: