ԱՄՆ-ն անհանգստացած է Թուրքիայում ԶԼՄ-ների ճնշումներով
International newsՄիացյալ Նահանգները հերթական անգամ իր մտահոգությունն է հայտնել Թուրքիայում մամուլի նկատմամբ իրականացվող բռնությունների, հետապնդումների ու ճնշումների առնչությամբ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ ամենօրյա ճեպազրույցի ժամանակ ասել էԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի հարցերովգրասենյակի ղեկավար Էլիզաբետ Թրուդոն:
«Կառավարությանը քննադատող ԶԼՄ-ներն ու անհատ լրագրողները նախընտրական քարոզարշավի ժամանակ դարձել էին ճնշումների և հետապնդումների թիրախ, ինչը կարծես նպատակ ուներ թուլացնելու քաղաքական ընդդիմությունը: Մենք Թուրքիայի իշխանություններին հորդորում ենք իրենց գոծողություններն իրականացնել համաձայն համընդհանուր ժողովրդավարական արժեքների, որոնք ամրագրված են երկրի Սահմանադրության մեջ»,- ասել է Թրուդոն՝ շնորհավորելով Թուրքիայի ժողովրդին կայացած ընտրությունների առնչությամբ:
Թուրքական «Անադոլու» գործակալությունը տվյալներ է հրապարակել ընտրատեղամասերի 100 տոկոսի արդյունքների վերաբերյալ, որիհամաձայն, նոյեմբերի 1-ին կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական հաշվարկներով, ձայների գերակշիռ մեծամասնությունը՝49,48 տոկոսն ստացել է վարչապետ Ահմեդ Դավութօղլուի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ, 317 մանդատ):Ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ) ստացել է ձայների 25,31 տոկոսը (134 պատգամավոր), «Ազգայնական շարժում» կուսակցությունը (ԱՇԿ)՝ 11,90 տոկոսը (40 պատգամավոր) և քրդամետ Ժողովուրդների դեմոկրատականկուսակցությունը (ԺԴԿ)՝ 10, 75 տոկոսը (59 պատգամավոր): Տվյալներում ներառված են նաև արտերկրում քվեարկած քաղաքացիների քվեները:Ընտրություններին մասնակցել է ընտրողների 85.18 տոկոսը: Թուրքիայի մեջլիսում ընտրվել է 3 հայ պատգամավոր՝ ԱԶԿ-ից, ՀԺԿ-ից և ԺԴԿ-ից: