A321-ի երեսվածքի չվնասված տարրերի վրա արտաքին ներգործության հետքեր չեն գտել
International newsՍինայի թերակղզում կործանված A321-ի երեսվածքի չվնասված բեկորների վրա բացակայում են արտաքին ներգործության հետքերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 3-ին Կահիրեում «Ինտերֆաքս»-ին հայտնել Է իրազեկ մի աղբյուր:
«Երեսվածքի չվնասված տարրերի, այդ թվում՝ օդանավի պոչաթեւերի նախնական զննման արդյունքների համաձայն՝ արտաքին գործոնների ներգործության, այդ թվում՝ բեկորների կամ խոցող տարրերի հետքեր չեն հայտնաբերվել»,- ասել Է աղբյուրը:
Ըստ որում նա բացառել Է, որ օդում ինքնաթիռի կործանման պատճառ կարող Էր դառնալ գազի բալոնի կամ կրակմարիչի ինքաբեր պայթյունը: