Դիարեբքիրում կրկին փողոց դուրս գալու արգելք է հայտարարվել
International newsԴիարբեքիրի Սիլվան գավառի երեք թաղամասերում նոյեմբերի 3-ի վաղ առավոտից կրկին փողոց դուրս գալու արգելք է հայտարարվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Թուրքիայի ուժային կառույցներից հայտարարել են, որ փողոց դուրս գալու արգելքի պատճառը երկրում ահաբեկչական համարվող Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ իրականացվելիք գործողություններն են: