ՄԱԿ-ը քաղաքացիություն չունեցող երեխաների թվի աճ Է արձանագրել
International newsՄիավորված ազգերի կազմակերպությունը հաղորդել Է, որ աշխարհում յուրաքանչյուր 10 րոպեն մեկ ծնվում Է քաղաքացիություն չունեցող երեխա: ՄԱԿ-ի տվյալներով՝ աշխարհում տարեկան ծնվում Է այդպիսի շուրջ 70 հազար երեխա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
ՄԱԿ-ի՝ փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչության զեկույցում նշվում Է, որ այս խնդիրը խորանում Է Սիրիայում մի քանի տարի շարունակվող հակամարտության պատճառով:
Սիրիայից փախստականների թվի աճը հանգեցնում Է այն երեխաների թվի ավելացման, որոնք ծնվում են իրենց երկրի սահմաններից դուրս:
Ինչպես ընդգծում են ՄԱԿ-ում, արդյունքում երեխաները զրկված են նորմալ բժշկական սպասարկումից, չեն կարողանում կրթություն ստանալ եւ հետագայում աշխատանք գտնել: