Yerevan, 18.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հուսամ` շուտով նաև ես կվայելեմ կրկնակի մայրիկի կարգավիճակը. Մերի Ներսիսյան

Lifestyle

Այսօր «Մայրիկների ակումբ» հաղորդման հեղինակ-վարող Մերի Ներսիսյանի ծննդյան տարեդարձն է: Orer.am-ը զրուցեց Մերիի հետ, ով պատմեց մեզ  իր մասնագիտական ընտրության, բազմազավակ մայր լինելու ցանկության և հիշարժան ծնունդների մասին: Մանրամասն` ներկայացնում ենք հարցազրույցում:

-Ասում են` ժուռնալիստները ամենակարճ կյանքն են ունենում: Ինչու՞ ընտրեցիք հենց ժուռնալիստի մասնագիտությունը:

-Ժուռնլիստի մասնագիտությունն ընտրել եմ 100 տոկոսով վստահ լինելով, որ այն դառնալու է իմը, որ այդ ոլորտում ձեռք բերածս գիտելիքները մի օր կիրառելու եմ գործնականում: Փաստորեն չեմ սխալվել: Ցավոք, հիմա լրագրողական բուռն գործունեությամբ չեմ զբաղվում, չնայած որ «Մայրիկների ակումբի» սցենարները գրում եմ հենց ես:

-Կհիշե՞ք հետաքրքիր պատմություն, երբ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհի էիք:

-Ինչպես դպրոցական, այնպես էլ ուսանողական տարիներս շատ բուռն ու հագեցած են անցել: 2-րդ կուրսից արդեն աշխատել եմ, ինչն ավելի հետաքրքիր է դարձրել ուսումնական գործընթացը: Համալսարանում լսում եի, սովորում, հեռուստատեսությունում կիրառում սովորածս: Սովորելուն զուգահեռ նաև շատ ակտիվ ուսանողական ու երիտասարդական կյանք եմ վարել: Մի խոսքով՝ սիրով հետ կգնայի ուսանողական տարիներ:

-Շատ հաղորդումներ եք վարել մինչև «Մայրիկների ակումբ»-ը. ո՞րն է Ձեզ համար առավել սիրելին ու հոգեհարազատը եղել:

-Ինչ հաղորդում էլ վարել եմ, վարել եմ սիրով և մեծ նվիրումով: Հեռուստատեսային կարիերայիս ընթացքում բացի առավոտյան ծրագրերից վարել եմ միայն իմ հեղինակած հաղորդումները, հաղորդումներ, որոնց մտահղացումից մինչև սցենար և կառուցվածք պատկանել են ինձ ու ամուսնուս:

-Եթերում Ձեզ ճանաչում են որպես գրագետ ու եթերային հաղորդավարուհի: Ինչպիսի՞ տնային տնտեսուհի է Մերի Ներսիսյանը:

-Ես երբեք չեմ վախեցել կենցաղից, պարզապես մշակել եմ հետաքրքիր բանաձև ու առաջնորդվում եմ դրանով: Ես շատ եմ սիրում խոհանոցը, հատկապես, որ ամուսինս սիրում է համեղ սնվել, ես էլ, երբ ունենում եմ ազատ ժամանակ, սիրով պատրաստում եմ:

-Ազատ ժամանակ ունենու՞մ եք: Ինչո՞վ եք զբաղվում:

-Ես կարծում եմ, որ ժամանակին երբեք ազատ չպետք է թողնել: Եթե կա հնարավորություն, դատարկ ժամեր, դրանք ևս պետք է լցնել հաճելի ակնթարթներով՝ գիրք կարդալուց սկսած մինչև հարազատ մարդկանց այցելելը: Ես իմ ազատ րոպեները նվիրում եմ իմ ընտանիքին, մանավորապես՝ դստերս:

-Ըստ Ձեզ, ինչու՞ շատ մայրիկներ չեն կարողանում համատեղել կարիերան և հոգատար մայրիկ լինելը:

-Համաձայն եմ, որ կան մասնագիտություններ, որոնք կնոջից խլում են նրա 24 ժամն էլ: Այստեղ, իհարկե, ընտրություն կատարողը կինն է: Բայց, մեծամասամբ, կարծում եմ՝ հնարավոր է համատեղել, երբեմն աշխատող կանայք ավելի շատ բան են հասցնում ու ավելի շատ ու արդյունավետ ժամանակ անցկացնում երեխաների հետ: Կինը, հատկապես հայ մայրիկն ունիվերսալ է և մի փոքր ցանկության դեպքում կարող է ամեն ինչ, մնում է ցանկանալ ու չծուլանալ:

-Հարցազրույցներից մեկի ժամանակ ասել եք, որ ավելի երջանիկ լինելու համար Ձեզ միայն բազմազավակ մայրիկի կարգավիճակն է պակասում: Երկրորդ բալիկն ունենալու մտադրություն ունե՞ք:

-Այո, վերջին տարիներին եմ եկել այն մտահանգմանը, որ այս կյանքում ոչինչ մնայուն չէ, ոչինչ արժեքավոր չէ, այդպիսին են միայն երեխաները, ուստի պետք է շատ երեխաներ ունենալ: Համոզված եմ, որ ֆինանսը այստեղ մեծ դեր չունի, մենք պարզապես երբեմն հեշտ պատճառաբանություն ենք գտնում՝ հիշելով ֆինանսին: Հուսամ` շուտով նաև ես կվայելեմ կրկնակի մայրիկի կարգավիճակը:

-Մերի, ի՞նչը կարող է բարկացնել Ձեզ:

-Ես կարող եմ բարկանալ անարդարությունից, չարությունից, անտարբերությունից, մարդկային ճղճիմ որակներից, բայց բարկությունս սկսվում և ավարտվում է ներսում. գոռալու ու բարձրաձայնելու փոխարեն փորձում եմ պայքարել դրանց դեմ:

-Հաղորդումների վերջում հաճախ նշում եք, որ մայր լինելը հոգս չէ: Կյանքում ի՞նչը կարող է հոգս լինել Ձեզ համար:

-Ես շնորհակալ ու գոհ մայր եմ: Ցանկացած ձեռքբերման, բացվող օրվա, շողացող արևի համար ես շնորհակալ եմ Աստծուն: Ես չունեմ հոգս. վստահ կարող եմ ասել` երբ ինձ շրջապատող մարդիկ առողջ են, ես անհոգ ու երջանիկ եմ: Ինձ ուրիշ ոչինչ հարկավոր չէ:

-Մերի, եթե աշխարհում միայն 3 բան անելու հնարավորություն ունենայիք, ի՞նչ կանեիք:

-1-ինը կանեի այնպես, որ աշխարհում հիվանդ երեխաներ չլինեին, 2-րդը կստեղծեի էլիքսիր, որի շնորհիվ կբուժվեին աշխարհում անբուժելի հիվանդությունները և 3-րդը՝ կգնեի ընտանիքիս համար ունիվերսալ ավիատոմս, որով ամբողջ կյանքում հնարավորություն կունենայինք շրջել աշխարհով:

-Կհիշե՞ք ամենահիշարժան տարեդարձը:

-Մանկուց ծնողներս յուրաքանչյուր տարեդարձ իսկական տոնի են վերածել ինձ համար: Միշտ, բայց մի քանիսն եմ առանձնացնում: Առաջին տարեդարձս, երբ մայրիկս բացակայում էր տանից, արտերկիր էր մի քանի օրով մեկնել, ու շատ լավ հիշում եմ, թե ինչ հոգեվիճակում էի, ինչքան տխուր: Հիշում եմ, երբ առաջին դասարանում էի սովորում և դասարանիս բոլոր աղջիկներին մեր տուն էր հրավիրել մայրիկս, ինչքա՜ն ուրախ ու հետաքրքիր անցավ: Հիշում եմ նաև, երբ ծննդյանս օրը առաջին անգամ դիմավորեցի աղջկաս հետ, ով ընդամենը 2 ամսական էր…

Հ.Գ. Orer.am –ը շնորհավորում է Մերի Ներսիսյանին և մաղթում մասնագիտական վերելքներ:

Զրուցեց Լիանա Կարապետյանը

Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026