Սինայի երկնքում ավիավթարից զոհվածների հարազատները կստանան մինչեւ 2,15 մլն ռուբլու փոխհատուցում
International newsՍինայի երկնքում ավիավթարից զոհված ուղեւորների հարազատներն իրավունք ունեն հուսալու, որ կստանան մինչեւ 2,15 միլիոն ռուբլու, իսկ անձնակազմի անդամների հարազատներն՝ առնվազն 1 միլիոն ռուբլու չափով ապահովագրական վճարներ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտարարել են ապահովագրական ընկերությունների եւ Սոցիալական ապահովության հիմնադրամի ներկայացուցիչները: &n bsp;
Ուղեւորների եւ անձնակազմի անդամների հանդեպ «Կոգալիմավիա» ավիաընկերության պատասխանատվությունը, ինչպես նաեւ բուն ինքնաթիռն ապահովագրվել են «Ինգոսստրախ» ընկերությունում:
Ըստ օրենսդրության՝ ինքնաթիռում մեկ ուղեւորի մահվան համար ապահովագրական վճարի նվազագույն չափը սահմանված Է 2 միլիոն ռուբլու չափով, նաեւ փոխատուցվում են հուղարկավորության ծախսերը մինչեւ 25 հազար ռուբլու չափով:
Բացի դրանից, զոհվածների հարազատները կարող են հուսալ նաեւ, որ կստանան ուղեբեռի փչացման համար նախատեսված վճարներ՝ մինչեւ 23 հազար ռուբլի: Այսպիսով, ավիավթարից զոհված մեկ ուղեւորի համար ապահովագրական վճարի հնարավոր առավելագույն չափը կազմում Է 2 միլիոն 48 հազար ռուբլի: «Զոհվածների հարազատներին բոլոր ապահովագրական վճարումները կկատարվեն 30 օրվա ընթացքում»,- ՏԱՍՍ-ին հայտնել Է «Ինգոսստրախ» ընկերության հասարակայնության հետ կապերի գծով տնօրեն Կարեն Ասոյանը: